ՄԵՐ ՄԱՍԻՆ

iYerevan կայքը նոր հարթակ է մայրաքաղաք Երևանի բարեկարգմանն ուղղված ծրագրերի մշակման, քննարկման և իրականացման համար` ստանալով քաղաքացիների առաջարկները և ծանոթանալով նրանց տեսակետներին ու կարծիքներին:

 

Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնությունը բնակիչների հետ երկխոսության նոր ձևաչափ է, որը թույլ է տալիս ուղիղ կապի մեջ լինել քաղաքապետարանի հետ և քննարկել քաղաքի բարեկարգմանն ուղղված առաջարկներն իրական ժամանակում։

 

Կայքը հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին առաջարկել լուծումներ իրենց կողմից առաջ քաշված խնդիրներին, միաժամանակ հնարավորություն ընձեռելով քննարկել արդեն ներկայացված առաջարկներն ու նախագծերը:

 

Կայքը նաև տեղեկություններ է տրամադրում արդեն իսկ իրականացված ծրագրերի և աշխատանքների մասին: Երևան քաղաքի բարեկարգմանն ուղղված և քաղաքացիների հավանությանն արժանացած առաջարկները կքննարկվեն Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և կյանքի կկոչվեն։

 

Կայքը նաև հնարավորություն է տալիս անհատներին և կազմակերպություններին տեղեկանալ քաղաքային տնտեսության բարելավմանը, կրթական, մշակութային, սոցիալական և այլ խնդիրների լուծմանն ուղղված նախագծերին և աջակցել դրանց իրագործմանը՝ իրենց սեփական ներդրումն ունենալով նվիրատվությունների միջոցով:

 

Կայքը ստեղծվել է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ` «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակներում: