Աղբահանության արդյունավետ կազմակերպում
Երևան | Այլ

18.11.2012
Աղբահանության արդյունավետ կազմակերպում
fb image
Tigran Arustamyan առաջարկում է`

Կցանկանայի հանդես գալ ևս մեկ առաջարկով: Երևան քաղաքի առաջնային խնդիրներից եմ համարում 1.200.000 բնակչություն ունեցող մայրաքաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացի արդյունավետ կազմակերպումը, արդի մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը, բարենպաստ պայմաների ստեղծումը ոլորտում ներդրումներ իրականցնող և ցանկացող կազմակերպությունների համար (օրինակ՝ որոշ տեսակի հարկերից ազատում, ավելացրած հարկերից ազատում նոր տեխնիկայի ներկրողների համար և այլն), շաբաթօրյակների հաճախակի կիրառումը, քաղաքի և շրջակա միջավայրի մաքրությունը պահելու քաղաքացիների կրթում և իրազեկում սոցիալական գովազդների միջոցով (օրինակ՝ կարճ թիրախային գովազդների միջոցով առկա խնդիրների արտածումը և առաջարկների մատնանշումը ): Իրականցնել աղբի նախնական տարանջատման գործընթաց՝ տեղադրելով կենցաղային և վերամշակմանը ենթարկվող (թուղթ, ապակի, պլաստիկ շիշեր, մետաղյա իրեր) տեսակի աղբի համար համապատսխան աղբամաներ: Արդեն 10 տարուց ավել է, ինչ խոսվում է նոր աղբի վերամշակաման գործարանի կառուցման մասին, բայց սայլը տեղից չի շարժվում, ցավոք պետք է նշեմ:

Առաջարկում եմ ք.Երևանում կառուցել ժամանակակից աղբի վերամշական գործարան, իր համապատասխան ենթակառուցվածքնորով: Իրականացնել քաղաքապետարանի և թաղապետարաների ենթակայության տակ գտնվող քաղաքի աղբամաների համապատսխան դրոշմանշում (թե ինչ տեսակի աղբի համար է նախատեսված կենցաղային թե վերամշակմանը ենթարկվող), վերամշակամը ենթարկվող աղբի համար նոր աղբամաների տեղադրում: Փորձենք միասնական ուժերով մաքուր պահենք մեր քաղաքը, դարձնենք ավելի հարմարավետ և հրապուրիչ: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան`

Շնորհակալություն Ձեր առաջարկի համար։

Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված է միջազգային օպերատորների մրցույթ աղբահանության ոլորտում ներգրավելու նպատակով։ 2013թ. մրցույթի ամփոփումից հետո Երևան քաղաքում կիրականցվեն աղբահանության ոլորտի արմատական բարեփոխումներ։

15.12.2012