Աղբի հոտից զերծ Երևան
Աջափնյակ | Առողջապահություն

05.11.2012
Աղբի հոտից զերծ Երևան
fb image
Hasmik Aleksanyan առաջարկում է`

Երևան քաղաքի բազմաթիվ շենքերում գործում է ներքին աղբահանման համակարգը (աղբատար խողովակները): 

Անհնար է քայլել շենքերի մոտակայքում և, հատկապես,  բարձրանալ ու իջնել աստիճաններով: Քանի որ աղբահանությունը լավ չի կատարվում, զզվելի ու անտանելի հոտ է ամբողջ շենքում և անգամ բակում: Այս ամենը նաև հակահիգիենիկ իրավիճակ է ստեղծում: Շնչելն ուղղակի անհնար է դառնում, հատկապես ամռանը:

Առաջարկում եմ կամ վերացնել աղբատար խողովակների համակարգը շենքերից, կամ էլ այնպես կազմակերպել դրանց մաքրումը, որ չզգացվի այդ հոտը: Ու քանի որ համոզված եմ այդպես մաքրել անհնար է, ավելի լավ է վերացնել:

Շնորհակալ եմ:

ՈԻղղված է:
Պատասխան`

Շնորհակալություն Ձեր առաջարկի համար։

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է միջազգային օպերատորի մրցույթ աղբահանության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար։ Երբ մրցույթն ամփոփվի, բոլոր նմանատիտ հարցերը կստանան իրենց լուծումները։

11.12.2012