ԱՆՎՃԱՐ ՃԱՇԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑ
Երևան | Այլ

18.11.2012
ԱՆՎՃԱՐ ՃԱՇԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑ
fb image
Arsen Torosyan առաջարկում է`

Առաջարկում եմ ստեղծել անվճար ճաշարանների ցանց անապահով մարդկանց համար: Այսպիսով որոշակի չափով կվերանա փողոցային մուրացկանությունը և աղբամաններից սնվողների քանակը: Կարելի է նաև կայքում տեղադրել այդ ճաշարանների սննդի պաշարը, որ նվիրատուները կարողանան հետևել և ժամանակին օգնել: Ես կարծում եմ, որ կգնտվեն նաև բարեգործ խոհարարներ, որոնք ինչոր պարբերությամբ անվճար կմատուցեն իրենց ծառայությունները:

ԱՄՆ-ում Մեծ Դեպրեսսիայի տարիներին անվճար ճաշարանները հովանավորում էին այնպիսի մարդիկ, ինչպես Ալ Կապոնեն…

Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի վարչական շրջաններում գործում են 16 բարեգործական ճաշարաններ, որտեղ շաբաթական 5 օր (որոշ տեղերում նաև 6 օր), օրական 1 անգամ սնվում է 2 190 շահառու։

 

Իսկ բացի բարեգործական ճաշարաններից 2011 թվականի դեկտեմբերի 23-ից Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ Վարդաշեն 9 փողոց 70 տուն հասցեում, ստեղծվեց «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի աջակցությամբ մի հանրակացարան, որտեղ հոգ են տանում անօթևանների մասին։ 2011թ. դեկտեմբերից առ այսօր մայրաքաղաքի փողոցներից «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամ են տեղափոխվել 136 անօթևաններ։ Հիմնադրամում տրվում են օրական 3 անգամյա տաք սնունդ, հագուստ, բժշկական, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական ծառայությունների մատուցում։

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի թեժ-գիծ 010-514-152, 010-514-187, 010-514-236 հեռախոսահամարներով յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9։00-ից 18։00-ը, ինչպես նաև 1-08 շուրջօրյա հեռախոսահամարով։ Բարեգործական ճաշարանների հասցեներին կարող եք ծանոթանալ MyYerevan կայքում:

20.11.2012