Առաջարկում եմ միացնել իրար Ա.Խաչատրյան և Ֆուրմանով փողոցները
Արաբկիր | Ճանապարհային Ոստիկանություն

22.10.2013
Առաջարկում եմ միացնել իրար Ա.Խաչատրյան և Ֆուրմանով փողոցները
fb image
Karen Antinyan առաջարկում է`

Կոմիտասի պողոտան բավական ծանրաբեռնված փողոց է և խցանումներից խուսափելու համար վարորդները օգտվում են զուգահեռ Հրաչյա Քոչարի փողոցից: Մինչդեռ Կոմիտասի սկզբում կա ևս մեկ զուգահեռ փողոց՝ Արամ Խաչատրյան փողոցը,և մեկ զուգահեռ փողոց վերջում՝ Մամիկոնյանց (նախկին Ֆուրմանով) փողոցը, որոնք իրար չեն հատվում, և Արամ Խաչատրյանից Ֆուրմանով մտնելու համար, ստիպված պետք է մտնել Կոմիտասի պողոտա:

Այս երկու փողոցները իրարից անջատում են մի քանի ավտոտնակ: Առաջարկում եմ ապամոնտաժել ավտոտնակները, փողոցները միացնել իրար և ստանալ Կոմիտասի պողոտային ևս մեկ ռեալ այլընտրանքային փողոց:

Պատասխան`

Հարգելի Կարեն, Ձեր կողմից բարձրացված հարցը շատ ողջունելի է և գտնվում է քաղաքապետարանի կողմից ուսումնասիրության փուլում, սակայն այդ խնդրի լուծումն այդքան էլ հեշտ չի, ինչպես երևում է առաջին հայացքից։ Երևանի քաղաքապետարանն ուսումնասիրությունների ու քննարկումների արդյունքում կգտնի հնարավոր քաղաքաշինական լուծումն ու կզբաղվի այս հացով։

Շնորհակալություն Ձեզ մտահոգության ու պատրաստակամության համար։

03.12.2013
Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար:

25.10.2013