Գեղեցիկ քաղաք
Երևան | Այլ

29.07.2013
Գեղեցիկ քաղաք
fb image
Նարեկ Բադալյան առաջարկում է`

Առաջարկում եմ Երևանի շենքերը ներկել:

Նման շենքեր կան տարբեր քաղաքներում, և այսպիսի շենքերը առանձնահատուկ տեսք կհաղորդեն քաղաքին: Նմանատիպ շենքերը կոչվում են ծիածան շենքեր:

Խմբագրված է:
Պատասխան`

Հարելի քաղաքացի, Երևան քաղաքի համաչափ զարգացման սկզբունքով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցուցումով բարձրահարկ պանելային շենքերի արտաքին տեսքը թարմացվում է։

Շենքերի արտաքին տեսքն արդիականացվում է ճակատային մասերի գունաներկման ծրագրով, որն իրականացվում է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։ Դեկորատիվ գունազարդվել են Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16 թաղամասի 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21 շենքերը, Ավան վարչական շրջանի Աճառյան 44 շենքը, ինչպես նաև յուրօրինակ գունային դեկորատիվ ձևավորում է կատարվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 165 և 167, Իսակովի 46 շենքերի արտաքին պատերին։

Լուսանկարները և տեսանյութը դիտելու համար կարող եք հետևել հղմանը:

26.11.2013
Պատասխան`

Շնորհակալություն հետաքրքիր առաջարկի համար:

29.07.2013