Չարենցի փողոց. անվտանգ անցում
Կենտրոն | Այլ

03.05.2013
Չարենցի փողոց. անվտանգ անցում
fb image
Roman Hovsepyan առաջարկում է`

Ինչպես գիտեք, Չարենցի փողոցի Երևանի պետական համալսարանին հարող մասը փողոցի ամենաբանուկ հատվածներից է, քանզի փողոցից օգտվում են հազարավոր մարդիկ` ԵՊՀ ուսանողներն ու աշխատակիցները, մեր ինստիտուտի և շրջակայքում գործող տարբեր հիմնարկությունների աշխատակիցներն ու տեղի բնակչությունը: Ներկայումս փողոցի մոտակա անցումը գտնվում է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի դիմաց: Սակայն Չարենցի փողոցը հատելը դեռևս մնում է ռիսկային փողոցով կատաղի արագությամբ երթևեկող մեքենաների պատճառով, որոնք չեն հասցնում, կամ չեն ցանկանում արգելակել անցումի մոտ, և ամեն օր, ամեն րոպե պատահարավտանգ իրավիճակներ են ստեղծում թե՛ փողոցը հատող հետնիոտների, և թե՛ փողոցով երթևեկող մեքենաների համար, որոնք հաճախ ավարտվում են տարբեր ծանրության պատահարներով ընդհուպ մինչև մարդկային զոհերով:

ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ԵՊՀ աշխատակազմի, ուսանողության և փողոցով անցուդարձ անող բոլոր հետնիոտների անունից խնդրում ենք Չարենցի փողոցի ԵՊՀ-ին հարող հատվածում արագությունը սահմանափակող նշան և արագաչափ տեղադրել, որպեսզի փողոցը հատելը և փողոցով երթևեկելը դառնա անվտանգ: Որպես վերոհիշյալ տարբերակի այլընտրանք, ընդունելի ենք համարում հետնիոտնի կողմից կոճակով կառավարվող լուսացույցի տեղադրումը:

Պատասխան`

Հարգելի Ռոման, այս հարցը գտնվում է ՀՀ Ճանապարհային ոստիկանության ենթակայության տակ, սակայն Երևանի քաղաքապետարանը կմիջնորդի ՃՈ-ին այս հարցի վերաբերյալ։

21.05.2013
Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար:

03.05.2013