Մաքրել Արշակունյաց 46 շենքի մուտքերը աղբակույտից
Շենգավիթ | Այլ

23.01.2013
Karina ... առաջարկում է`

Առաջարկս կայանում է նրանում, որ Արշակունյաց 46 շենքի մուտքերը գտնվում են ծայրահեղ անմխիթար պայմաններում, հատկապես 1-ին մուտքը կամարանցումի կողմից: Նախ կամարանցումի վրա լույս չկա և երեկոյան՝ մութն ընկնելուն պես, ուղղակի անհնարին է այնտեղով անցնել, բացի այդ մուտքը գտնվում ահավոր, սարսափելի վիճակում. դրված է կիսակոտրված երկաթից դուռ, մուտքը կեղտի մեջ կորած է, էլ չեմ ասում տվյալ մուտքի վերելակի մասին, որը նույնպես անմխիթար վիճակում է:

Խնդրում և աղերսում եմ, մաքրե՛ք տվյալ մուտքը աղբից՝ էլեկտրալարերից կախված: Ընդամենը հարկավոր է մի փոքր գումար տրամադրել, վերանորոգել և նորմալ դուռ դնել, որպեսզի ամեն ոք չմտնի, և անպայման լուսավորել: Ցավոք, այս պահին նկար չկա բայց վաղն անպայման կդնեմ:

Պատասխան`

Հարգելի Կարինա,

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունից տեղեկացնում են, որ Արշակունյաց 46 շենքի մուտքերը մաքրվել են և գտնվում են սանիտարական պատշաճ վիճակում։

«Ֆրունզե 10» համատիրությունը, որի կազմում գտնվում է նշված շենքը, պարտավորվել է առաջին մուտքի դուռը փոխարինել նորով։

Ինչ վերաբերվում է շենքի կամարանցման լուսավորությանը, ապա այն կընդգրկվի բակային տարածքների լուսավորության հետագա ծրագրերում։

01.02.2013
Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար:

24.01.2013