Ճանաչողական
Երևան | Այլ

17.11.2012
Ճանաչողական
fb image
Hrant Mashuryan առաջարկում է`

Շատ ուրախացնում են քաղաքի տեսարժան վայրերում գործող "կենդանի" տեսախցիկները, սակայն կարծում եմ, որ դրանք քիչ են:

Առաջարկում եմ ավելացնել այդ տեսախցիկները ինչպես Երևանում, այնպես էլ ամբողջ հանրապետությունում: Իմ կարծիքով, դա կունենա մեծ ճանաչողական նշանակություն, որոշ չափով կմեղմի մեր սփյուռքահայ բարեկամների կարոտը և անպայման կնպաստի տուրիզմի զարգացմանը:

Առիթից օգտվելով` ուզում եմ իմ հիացմունքն արտահայտել Կեչառիսի վանքը ցուցադրող տեսախցիկի կապակցությամբ և ափսոսանք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ցուցադրող տեսախցիկը չի աշխատում:

Կարծում եմ, դա մեծ ծախսերի հետ կապված չէ:

Պատասխան`

Շնորհակալություն Ձեր առաջարկի համար:

Այն կփոխանցվի համապատասխան օպերատորին:

Հնարավորության դեպքում տեսախցիկների քանակը կավելանա:

Ծիծեռնակաբերդի տեսախցիկը կրկին կմիացվի 2013 թ-ի ապրիլ ամսում:

12.12.2012