Էներգախնայողություն, գումարների տնտեսում
Աջափնյակ | Առողջապահություն

08.11.2012
Էներգախնայողություն, գումարների տնտեսում
fb image
Tigran Arustamyan առաջարկում է`

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել նման հնարավորություն ընձեռելու համար: Գտնում եմ, որ քաղաքային իշխանությունների հետ շփման ինտերակտիվ այս մեթոդը շատ հարմար է, և հուսով եմ, որ այն իր դրական ազդեցությունը կունենա մեր սիրելի մայրաքաղաքի արդյունավետ կառավարման և նրա հետագա զարգացման վրա:

Կցանկանայի դիմել առաջարկով: Առաջարկում եմ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների (քաղաքապետարան, թաղապետարաններ, դպրոցներ, հիվանդնոցներ, մանկապարտեզներ, և այլն) և մասնավորապես Երևանի փողոցների արտաքին լուսավորությունը ապահովել էլեկտրախնայող լամպերի միջոցով:

Ապացուցված է, որ նման լամպերի կիրառումը ավելի ձեռնտու է և արդյունավետ: Նման միջոցառումների կիրառումը կնվազեցնի քաղաքի էներգիայի ծանրաբեռնվածությունը, կբարձրացնի քաղաքի էլեկտրամատակարարման արդյունավետությունը, կնվազեցվի էլեկտրալուսավորության վրա ծախսվող գումարները: Խնայողությունները կարելի է ուղղել հուզող այլ ծրագրերի վրա: 

Կանխավ շնորհակալություն:

Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար:

 

2013թ. մեկնարկելու է «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագիրը, որի նպատակն է նպաստել լուսավորման էներգաարդյունավետ սարքերի և տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանը հանրային, առևտրային, հասարակական ոլորտներում, ինչպես նաև բնակարաններում շիկացման լամպերի և լուսավորման այլ հնացած տեխնոլոգիաների կիրառման աստիճանական դադարեցմանը, այդպիսով նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները:

 

Ծրագիրն իրականցվելու է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև ներգրավելով կառավարական այլ կառույցների, պետական և մասնավոր շահագրգիռ կողմերի, ԲՈՒՀ-երի և տեխնիկական ինստիտուտների, էներգաարդյունավետության կենտորնների, լաբորատորիաների, ՀԿ-ների և այլնի:

09.12.2012