Աղբահանության խնդրի լուծում
Երևան | Այլ

30.11.2012
fb image
Tsolak Malakyan առաջարկում է`

Մի քանի ամիս առաջ Ա.Մանուկյան 7-րդ փ-ում գտնվող աղբամանները վերացվել են: Ներկայումս մոտակա աղբամանները գտնվում են Ա.Մանուկյան փոխոցի վրա` ճանապարհի մյուս կողմում: Հաշվի առնելով գետնանցումի բացակայությունը` Ա. Մանուկյանի այդ հատվածում նոր աղբամանները չեն օգտագործվում: Արդյունքում. բնակիչները օգտագործում են նախկին աղբամանների տարածքը: Արդյունքում. նոր աղբամանները գրեթե չեն աշխատում, իսկ Հյուսային համալսարանի հետնամասում բնակելի շենքերի աղբը կուտակվում է ասֆալտապատած փողոցի մոտ` դառնալով առնետների և շների հավաքատեղի:

Լուծում 1՝ Վերականգնել աղբամանները նախկին տեղում:

Լուծում 2՝ Ստեղծել գետնանցում Հյուսիսային համալսարանի առջևում:

Խմբագրված է:
Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար։

Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված է միջազգային օպերատորների մրցույթ աղբահանության ոլորտում ներգրավելու նպատակով։ 2013թ. մրցույթի ամփոփումից հետո Երևան քաղաքում կիրականցվեն աղբահանության ոլորտի արմատական բարեփոխումներ։

12.12.2012