Օգնել սահմանափակ կարողություններ ունեցող քաղաքացիներին
Աջափնյակ | Առողջապահություն

20.12.2012
Օգնել սահմանափակ կարողություններ ունեցող քաղաքացիներին
fb image
Յա Շա առաջարկում է`

Լենինգրադյան փողոցում կառուցվել է վերգետնյա անցում, որը, սակայն, նախատեսված չէ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար: Կամուրջի կառուցումից հետո ջնջվել է փողոցի վրայի հետիոտնային անցումը:

Հուսով եմ, որ այդ բանուկ փողոցի վրա կվերականգնվի հետիոտնային նշագծումը, կամ կամուրջի աստիճանները կձևափոխվեն` հարմարեցվելով անվասայլակով օգտագործմանը: Շնորհակալություն:

Պատասխան`

Շնորհակալություն հարցի համար:

Փողոցի նշված հատվածի հետիոտնային անցումը չի ջնջվել, այլ հանվել է, որպեսզի մարդիկ օգտվեն վերգետնյա անցումից:

Ինչ վերաբերում է հարցի 2-րդ մասին,  Ձեր նկատառումը հաշվի կառնվի:

24.12.2012