Հեծանվակայաններ
Երևան | Այլ

12.11.2012
Հեծանվակայաններ
fb image
Aharon Khachatryan առաջարկում է`

Հաշվի առնելով հեծանվորդների շատանալը, շատ հարմար ու հաճելի կլիներ հեծանվակայաններ ավելացվեր մեր քաղաքում։

Ընդամենը մի քանի մետաղյա խողովակներից հեշտությամբ և առանց մեծ ծախսերի կարելի է սարքել։

Պատասխան`

Հարգելի քաղաքացի, օգոստոսի 3-ին Երևանի քաղաքապետարանում հրավիրված քննարկման ընթացքում ներկայացվել են հեծանվային կանգառների տեղադրման վայրերի վերաբերյալ նախնական առաջարկներ: Կանգառները նախատեսվում է տեղադրել հիմնականում հանգստի մարդաշատ գոտիների և բուհերի հարակից հատվածներում:

Քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկելու նախաձեռնությանն առնչվող կառուցողական ցանկացած առաջարկ:

Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք հետևել հղմանը՝ www.yerevan.am:

08.08.2013
Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար:

13.11.2012