Իրականացնել
Երևան | Այլ

05.12.2012
fb image
Վահագն Շախսուվարյան առաջարկում է`

Բարև ձեզ: Սա արդեն իմ երկրորդ առաջարկն է: Ինձ և իր քաղաքը սիրող ցանկացած երևանցուն մտահոգում է քաղաքի՝ հին ճարտարապետության պահպանման հարցը: Մենք միշտ հպարտանում ենք, որ Երևանը Հռոմից հին քաղաք է, սակայն չիմացողի մտքով դա երբեք չի անցնի: 2012 թ. սկզբին հայտնի դարձավ “Հին Երևան” ծրագրի մասին, որի հեղինակներ Լևոն Վարդանյանը: Ըստ ծրագրի` գլխավոր պողոտայի տարածքում պետք է վերականգնվեն Երևանի ապամոնտաժված հին շենքերը: Հայտնի է,որ աշխատանքները պետք է սկսվեին այս տարվա գարնանը, սակայն արդեն ձմեռ է և, ցավոք, վերականգնման աշխատանքները չեն կատարվում: Երևանը առանց այդ շենքերի կորցնում է իր դեմքը: Բացի այդ “Հին Երևանը” կոլոսսալ նշանակություն կունենա քաղաքի հետագա զարգացման համար: Ծրագիրի իրականացումը մեծ գումարներ կբերի, եկած գումարը ոչ միայն կծածկի ծախսերը այլ նաև կնպաստի Երևանի զարգացմանը:

Իրականեցնել Լևոն Վարդանյանի "Հին Երևան" ծրագիրը:

ՈԻղղված է:
Պատասխան`

Հարգելի Վահագն,

շնորհակալություն առաջարկի համար: 2013թ. գարնանը նախագիծն ավարտուն տեսք կստանա և հետո կհաստատվի, ապա կսկսվեն իրականացման աշխատանքները: Այնպես որ, անհոգ եղեք:

19.12.2012