Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու շրջակա տարածքի բարեկարգում
Կենտրոն | Շինարարություն և բարեկարգում

14.02.2013
Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու շրջակա տարածքի բարեկարգում
fb image
Narek-Ashot Gasparyan առաջարկում է`

Ճիշտ է եկեղեցին գտնվում է Մայր տաճարի վերահսկողության ներքո, բայց ամեն դեպքում եկեղեցին գտնվում է Երևանում, ուստի խնդրանքով դիմում ենք քաղաքապետարանին եկեղեցու ամբողջ շրջակա տարածքի բարեկարգումը և կանաչապատումը ներառել 2013 թվականի կատարվելիք աշխատանքների ցանկում, ինչպես նաև եկեղեցին ապահովել գեղարվեստական լուսավորությամբ: Եկեղեցին հանդիսանում է Երևանի խորհրդանիշերից մեկը, սակայն ամբողջ շրջակա տարածքը գտնվում է բավականին անմխիթար վիճակում, իսկ գիշերն ընկնելուն պես եկեղեցին այլևս չի երեևում, ուստի ձեզանից ենք ակնկալում այս հարցերի լուծումը..

Պատասխան`

Հարգելի քաղաքացի, 
կցանկանայինք տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, հաշվի առնելով բազմաթիվ երևանցիների առաջարկություններն ու նաև եկեղեցու սպասավորների խնդրանքը, հաստատված նախագծի համաձայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ապահովվել է գեղարվեստական լուսավորությամբ: 
Այժմ արդեն եկեղեցին իր ողջ հմայքով երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին ներկայանում է նաև գիշերային ժամերին: 
Աշխատանքներն իրականացվել են քաղաքապետարան - մասնավոր հատված համագործակցության շրջանակում:

Մանրամասն տեղեկություն ստանալու համար հետևեք հղմանը՝ www.yerevan.am:

05.03.2014
Պատասխան`

Հարգելի քաղաքացի, ցանկանում ենք տեղեկացնել, որ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի տանող ճանապարհների սալիկներն արդեն փոխվել են:

Մանրամասն տեղեկություն ստանալու համար հետևեք հղմանը՝ www.yerevan.am:

08.08.2013
Պատասխան`

Երևանի քաղաքապետարանը տեղյակ Է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքի արտաքին լուսավորման խնդրի մասին։ Համապատասխան ֆինանսական միջոցների առկայության պարագայում, կկազմվի նախագծա-նախահաշվարկային ծրագիր, որի հիման վրա էլ կկազմակերպվեն լուսավորության աշխատանքները։

05.03.2013