Մետրոպոլիտեն
Աջափնյակ | Առողջապահություն

08.11.2012
Մետրոպոլիտեն
fb image
Արա Պետրոսյան առաջարկում է`

Երևանին օդի պես անհրաժեշտ են մետրոյի նոր կայարաններ: ԽՍՀՄ ժամանակ կար Երևանի մետրոյի զարգացման երեք հեռանկարային պլան, որոնցից ոչ մեկը չիրականացավ:

Պատասխան`

Մայրաքաղաքի տրանսպորտի զարգացման ծրագրերի շրջանակում այսօր կրկին, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթայի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ միասին քննարկվել է Երևանի մետրոպոլիտենի հեռանկարային զարգացման ծրագիրը: Հանդիմպան արդյունքում կողմերը պայմանավորվել են իրականացնել մետրոյի ընդլայնման իրագործելիության ուսումնասիրություն:

30.01.2013
Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար:

 

Տեղեկացնենք, որ 2012 թ-ի դեկտեմբերի 4-ին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթայի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Երևանի մետրոպոլիտենում իրականացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի ու Եվրամիության կողմից համատեղ ֆինանսավորվող ծրագրի ընթացքի ու շարունակականության հետ կապված հարցեր։

05.12.2012