Բացել ՃԵ նշանների տեսանելիությունը
Կենտրոն | Տրանսպորտ

15.01.2013
Բացել ՃԵ նշանների տեսանելիությունը
fb image
Arsen Torosyan առաջարկում է`

Տերյան փողոցով դեպի Պուշկին երթևեկելիս չի երևում այն նշանը, որը ցույց է տալիս, որ Պուշկին փողոցը այդ հատվածում միակողմանի է և եթե վարորդը նախապես դա չիմանա, ապա աջ կերթևեկի և կարող է տեղի ունենալ դեմ-առ-դեմ բախում:

Հեռացնել խանութի ցուցանակը, ինչպես նաև փողոցների անունները ցույց տվող ձողը իր ցուցանակներով: Կամ ՃԵ նշանները դնել այնպես, որպեսզի դրանք տեսանելի լինեն ՃԵ բոլոր մասնակիցների կողմից, բոլոր հնարավոր դիրքերից:

Պատասխան`

Հարգելի Արսեն, շնորհակալություն բարձրացված հարցի համար։

Մայրաքաղաքի որոշ խաչմերուկներում և ճանապարհահատվածներում ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների՝ նորմերով սահմանված անհրաժեշտ տեսանելիությունը սահմանափակող գովազդային կամ տեղեկատվական վահանակների տեղափոխման նպատակով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կողմից ներկայումս տարվում են ուսումնասիրման և գույքագրման աշխատաքներ, որոնց շրջանակներում կկազմակերպվի համապատասխան փոփոխությունների իրականացումը։

22.02.2013
Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար:

17.01.2013