Մեր Բակը
Շենգավիթ | Շինարարություն և բարեկարգում

03.03.2013
fb image
Davo Barcelon Davo առաջարկում է`

Հարգելի Տարոն Մարգարյան,

Շիրակի 72. 70. 68. 66 շենքի բակերը անմխիթար վիճակում են, կոմունիստներից հետո ոչինչ չի արվել՝ ոչ լույս կա բակերում, ոչ ասֆալտ, երեխաների համար չկա խաղահրապարակ, և Դուք ինդզանից լավ գիտեք մեր պատմական վայրի մասին՝ «Կարմիր Բլուր» պատմության վայրը, որը դարձել է աղբանոց: Խնդրում եմ մի անգամ Դուք ինքներդ եկեք և տեսք, թե ինչ է կատարվում:

Պատասխան`

Երևանի քաղաքպետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունից տեղեկացնում են, որ խնդիրը քննարկվել է Շենգավիթ վարչական շրջանի և «Երքաղլույս» ՓԲԸ-ի հետ համատեղ։

Ս/թ մարտի 23-ին և 24-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում նախատեսվում է «Կարմիր Բլուր» հնագիտական թանգարանի տարածքում կատարել շաբաթօրյակ, իսկ Շիրակի 66, 68, 70 և 72 շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքները ներառված են Երևանի քաղաքապետարանի 2013թ. աշխատանքային ծրագրում։

Նշված բակերի լուսավորման համար անհրաժեշտ է կառուցել արտաքին լուսավորության ցանց՝ 12 հենասյուներով, որը կիրականացվի համապատասխան ներդրումների առկայության դեպքում։

14.03.2013
Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար:

05.03.2013