Խնդրում ենք վերականգնել Սեբաստիայի այգին
Մալաթիա-Սեբաստիա | Շինարարություն և բարեկարգում

13.05.2013
Խնդրում ենք վերականգնել Սեբաստիայի այգին
fb image
Rafo Hambardzumyan առաջարկում է`

Խնդրում ենք վերականգնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Սեբաստիայի այգին, քանի որ վարչական շրջանի այս հատվածում չկա զբոսանքի և հանգստի համար նախատեսված ոչ մի վայր:

Փոխեք սալիկները, կազմակերպեք ծառատունկ, ավելացրեք նստարանները և, իհարկե, գործի դրեք շատրվանները: Թույլ մի տվեք, որ այս գեղեցիկ այգին իսպառ վերանա:

Խմբագրված է:
Պատասխան`

Հարգելի քաղաքացի,

տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի փետրվարի սկզբին Սեբաստիա փողոցին կից «Մալաթիա» պուրակում ծավալվել է բացօթյա քննարկում պուրակի բարեկարգման աշխատանքների վերաբերյալ: Վերակառուցման ու բարեկարգման աշխատանքային նախագծին տեղում ծանոթացել են Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, Երևանի քաղաքապետարանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ոլորտների պատասխանատուները:

Քննարկվել են տարածքի համահարթեցման, գոյություն ունեցող հենապատերի վերակառուցման, նոր իրականացվող հենապատերի, պատերի, հարթակների, աստիճանների, խաղահրապարակների կառուցման խնդիրները:

Պուրակի ընդհանուր մակերեսը 22.000 քմ է: Նոր նախագծով պուրակը կունենա հետիոտնային անցում՝ Նարեկացու հուշարձանից մինչև Ռոմանոս Մելիքյան փողոց, ինչը կլրացնի Նարեկացու հուշարձան-եկեղեցի ճարտարապետական կոմպոզիցիան: Եղած 4500 քմ կանաչ տարածքին կավելանա ևս 9600 քմ, որտեղ կտնկվեն ծառեր, թփեր, ծաղկատեսակներ:

Քննարկումների արդյունքում որոշվել է, որ խաղահրապարակը կկառուցվի պուրակի ոչ թե եզրային, այլ կենտրոնական հատվածում, որպես սահման կընդունվի գոյություն ունեցող ճանապարհը, ինչպես նաև պուրակը կունենա ավտոկայանատեղի:

Վերակառուցման և բարեկարգման աշխատանքները կսկսվեն գարնանը, իսկ մինչ այդ, այլ կարծիքներ լրամշակելուց հետո, կանցկացվի նման ևս մեկ քննարկում:

11.02.2014
Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար:

14.05.2013