Հեռացնել ալեհավաքները Օպերայի շենքի տանիքից
Կենտրոն | Այլ

14.12.2012
Հեռացնել ալեհավաքները Օպերայի շենքի տանիքից
fb image
Vahagn Harutyunyan առաջարկում է`

Մենք հաճախ հպարտանում ենք Թամանյանական ճարտարապետությամբ, հատկապես մեր Օպերային շենքի գեղեցկությամբ: Վերջին տարիներին համալիրի արտաքին տեսքը աղավաղում են այն բոլոր ալեհավաքները (антенна), որոնք տեղադրված են Օպերայի շենքի տանիքին:

Առաջարկում եմ ալեհավաքները տեղափոխել հարակից շենքերի, կառույցների տանիքներ և հետ բերել համալիրի նախկին` Թամանյանական տեսքը:

Պատասխան`

Հարգելի Վահանգ, շնորհակալություն առաջարկի համար:

Մենք էլ ենք համաձայն և մտահոգված: Քանի որ շենքը պատմամշակութային արժեք է ներկայացնում և գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո, պատրաստում ենք կառավարության նախագիծ, որպեսզի ստանանք թույլտվություն և այդ հարցին լուծում տանք:

20.12.2012