Նստարաններ
Երևան | Այլ

22.01.2013
6d63255a06ad8ae2256711c0ce36f2b5bf89b69c.jpeg
fb image
Hripsimeh Gevorgyan առաջարկում է`

Հարգելի Քաղաքապետ և Պատկան Մարմիններ,

 

քաղաքում տեղադրված նստարանների որոշ մասի հետ կապված խնդիր կա: Երևի թե նախորոք չի հաշվարկվել այն փաստը, որ կան ծառեր, որոնց վրա տարիներ շարունակ բուն են դնում կենտրոնաբնակ թռչունները, և դրանց տակ տեղադրված նստարանները ակամայից անընդհատ կեղտոտվում են… Հատկապես այս խնդիրը ակնառու է Ֆրանսիայի հրապարակում՝ Կոնսերվատորիայի կողմում, մոտ 4 նստարան, նաև Մաշտոցի պողոտայի վրա՝ Օպերայի շենքից քիչ ներքև, ևս մեկը… Իսկ Աբովյան փողոցի վրա Երիտասարդական Մետրոյից ներքև՝ դիմացի մայթին, կա հիվանդ ծառ, որի վրայից կպչուն նյութ է թափվում և դրա տակ տեղադրված նստարանը ևս դառնում է չօգտագործվող…

Առաջարկում եմ նստարանները տեղափոխել այլ՝ ավելի հարմար և միջավայրի խնդիրները հաշվի առած վայրեր… Իսկ Աբովյան փողոցի ծառը "բուժել" …

ՈԻղղված է:
Պատասխան`

Հարգելի Հռիփսիմե, շնորհակալություն առաջարկի համար։

 

Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունը կքննարկի Ձեր առաջարկը։

22.01.2013