Անվտանգ հետիոտնային անցում
Կենտրոն | Շինարարություն և բարեկարգում

30.11.2012
fb image
Tsolak Malakyan առաջարկում է`

Մխիթար Հերացի փողոցի վրա շատ արագ և խիտ տրանսպորտային երթևեկություն է, ինչը բերում է հետիոտների կյանքի վտանգին՝ փողոցը անցնելուց: Հաշվի առնելով, որ փողոցին անմիջապես կից գտնվում է առաջին  հիվանդանոցը, ինչը  բերում է մեծ քանակությամբ մարդկանց և ուսանողների փողոցից օգտվելուն:

Առաջարկում եմ կառուցել վերգետնյա հետիոտնային անցում:

Խմբագրված է:
Պատասխան`

Հարգելի Ցոլակ, շնորհակալություն առաջարկի համար:

Երևանի քաղաքապետարանի հետագա ծրագրերում Ձեր նկատառումը հաշվի կառնվի:

01.12.2012