Փոխել լուսակիրները
Երևան | Տրանսպորտ

10.03.2013
Փոխել լուսակիրները
fb image
Armen Iskandaryan առաջարկում է`

Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկի լուսակիրը հաճախ է խափանվում կամ ընդհանրապես սկսում է «չաշխատել»:

Փոխարինել նորով:

Խմբագրված է:
Պատասխան`

Հարգելի քաղաքացի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից համակարգվող «Լուսանշան» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայրաքաղաքի Ռոստովյան փողոցի բոլոր խաչմերուկների, այդ թվում նաև Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկի լուսացուցային օբյեկտի վերակառուցման (նորով փոխարինման) աշխատանքները ներառված են ընթացիկ տարվա աշխատանքային ծրագրում։

20.03.2013
Պատասխան`

Հարգելի Արմեն, Ձեր բարձրացված հարցը Երևանի քաղաքապետարանի լիազորություններից դուրս է և գտնվում է Ճանապարհային ոստիկանության տիրույթում։

19.03.2013
Պատասխան`

Շնորհակալություն հարցի համար, այն փոխանցվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությանը:

 

13.03.2013