Ստեղծել հանրային տրանսպորտի երթուղիների քարտեզ
Աջափնյակ | Առողջապահություն

01.11.2012
Ստեղծել հանրային տրանսպորտի երթուղիների քարտեզ
առաջարկում է`

Շատ կուզենայի, որ ստեղծվեր Երևանի հանրային տրանսպորտի երթուղիների ինտերակտիվ քարտեզ, որտեղ հնարավոր լիներ տեսնել ավտոբուսների/միկրոավտոբուսների/տրոլեյբուսների երթուղիները քարտեզի վրա նշված, օր.` ընտրելով տրանսպորտի տեսակը և համարը կարելի լիներ տեսնել երթուղին:

Google Maps-ի հիման վրա կարելի է ստեղծել նման քարտեզ:

Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար:

Ինչպես տեղեկացնում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը», մոտ ապագայում ունենալու ենք Երևանի հանրային տրանսպորտի երթուղիների ինտերակտիվ քարտեզ: Այն հնարավորություն է ընձեռնելու ծանոթանալ ինչպես մայրաքաղաքի փողոցների երթևեկության ծանրաբեռնվածությանը, այնպես էլ երթուղիներին և նրանց չվացուցակին:

03.11.2012