Խոնավանում և քայքայվում է շենքի պատը
Աջափնյակ | Շինարարություն և բարեկարգում

29.04.2013
Խոնավանում և քայքայվում է շենքի պատը
fb image
Levon Janpoladyan առաջարկում է`

Բաշինջաղյան 180 շենքի 3-րդ մուտքի ներսի պատը խոնավանում և քայքայվում է: Հավանաբար պատի հետևի հատվածում կան ջրի կամ կոյուղու անսարք խողովակներ, ինչը և խոնավացնում է պատը: Նկարում երևում է, թե ինչ վիճակում է այդ պատն այսօր, չնայած, որ այն վերանորոգվել է ընդամենը մի քանի ամիս առաջ:

Անհրաժեշտ է վերանորոգել ջրի վնասված խողովակները, ինչը կկանխի պատի հետագա քայքայումը, ինչպես նաև կխնայվի արտահոսող ջուրը:

Խմբագրված է:
Պատասխան`

Հարգելի քաղաքացի, Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Բաշինջաղյան փողոցի 180 շենքի 3-րդ մուտքի պատը խոնավանում էր 28 բնակարանի կոյուղու խողովակի անսարքության պատճառով։ Նշված բնակարանի բնակիչը վերանորոգել է վնասված խողովակը։ Իսկ թրջված մասը շենքի համատիրությունը կվերանորոգի ամբողջովին չորանալուց հետո։

19.07.2013
Պատասխան`

Շնորհակալություն խնդրի մասին տեղեկացնելու համար:

29.04.2013