Մետրոպոլիտենի աշխատանքի գրաֆիկի հրապարակում
Երևան | Այլ

13.11.2012
Մետրոպոլիտենի աշխատանքի գրաֆիկի հրապարակում
fb image
Hrant Khachatrian առաջարկում է`

Առաջարկում եմ ինտերնետում հրապարակել մետրոպոլիտենի աշխատանքի գրաֆիկը. որ րոպեին որ կայարանում է լինում: Կարելի է նաև այդ ինֆորմացիան փակցնել մետրոյի կայարաններում:

Մետրոպոլիտենը Երևանի ամենահստակ աշխատող տրանսպորտային համակարգն է: Չվացուցակի մասին ինֆորմացիան հստակ է (ի տարբերություն ավտոբուսների) և մետրոպոլիտենի աշխատողները ունեն այդ ինֆորմացիան: Պարզապես պետք է դա հրապարակել, որ հասանելի լինի բոլորին: Սա նույնիսկ ծախսեր չի պահանջում, զուտ կազմակերպչական հարց է: Կարելի է հենց քաղաքապետարանի կայքում կամ myyerevan.am-ում մի էջ հատկացնել:

Պատասխան`

Շնորհակալություն Ձեր առաջարկի համար:

Այն փոխանցվել է MyYerevan կայքի խմբագրությանը:

Հնարավորության դեպքում Ձեր ցանկությունը կիրականացվի:

14.11.2012