Կանգառի ասֆալտային ծածկույթի անմխիթար վիճակ
Նոր Նորք | Շինարարություն և բարեկարգում

30.08.2013
Կանգառի ասֆալտային ծածկույթի անմխիթար վիճակ
Դավիթ Միրզոյան առաջարկում է`

Բ. Մուրադյան փողոցի վրա գտնվող, Նոր Նորքի 6-րդ զանվածի միակ կանգառի ասֆալտային ծածկույթը արդեն առնվազն 6 տարի է չի թարմացվել: Սա 6-րդ զանգվածի միակ հիմնական կանգառն է և գտնվում է անմխիթար վիճակում (քաղաքապետարանի աշխատակիցները հեշտությամբ կարող են համոզվել դրանում), և դա այն դեպքում, երբ ողջ փողոցի ասֆալտը թարմացվել է: Կանգառում քայլելը խիստ անհամար է մեծահասակների համար, ինչպես նաև վտանգավոր:

Խնդրում եմ թարմացնել կանգառի ասֆալտային ծածկույթը, բարեկարգել կանգառն ու հարակից փոքրիկ տարածքը: Տարածքի մակերեսը մեծ չէ, ուստի, կարծում եմ դրա բարեկարգումը խնդիր չի լինի քաղաքապետարանի համար:

Պատասխան`

Հարգելի քաղաքացի,

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Նոր Նորքի 6-րդ զանգվածի Բ. Մուրադյան փողոցի վրա գտնվող կանգառասրահի և դրա շրջակայքի բարեկարգման ու ասֆալտապատման ասշխատանքներն արդեն ընդգրկված են 2014թ. բարեկարգման ծրագրում։

04.12.2013
Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար:

30.08.2013