Ազատել տարածքը ավտոտնակներից
Աջափնյակ | Առողջապահություն

02.11.2012
Ազատել տարածքը ավտոտնակներից
առաջարկում է`

Կարծում եմ` արդեն եկել են այն ժամանակները, երբ կամաց-կամաc կարելի է քաղաքի բարելավման ծրագրերում մտցնել ստորգետնյա ավտոտնակների կառուցումը:

Ճիշտ է` նմանատիպ կառուցապատումը բավականին ծախսատար է, սակայն, տարեկան յուրաքանչյուր համայնքում 1-ական վայրում նման բան իրականացնելու դեպքում, ծախսերը չեն երևա: Տարիներ անց արդեն կունենանք այն, ինչ նկարի մեջ եք տեսնում: Ազատված տարածքը կարելի է օգտագործել խաղահրապարակներ, պուրակներ, այգիներ, կանաչապատ տարածքներ ստեղծելու համար:

Պատասխան`

Շնորհակալություն Ձեր առաջարկի համար։

 

Շատ լավ առաջարկ է, Երևանի քաղաքապտերանի քաղաքականությունը միտված է ունենալ էլ ավելի շատ բարեկարգ բակային տարածքներ։

Արդեն իսկ 2012թ. ընթացքում բարեկարգվել է շուրջ 400 բակ, որոնց մեծ մասը բարեկարգվել է բնակիչների աջակցությամբ։ Բնակիչներն ինքնակամ քանդել են իրենց ավտոտնակները, կամ հրաժարվել իրենց զավթած տարածքներից, որոնց փոխարեն էլ նրանց երեխաներն ունեցան բարեկարգ բակեր և խաղահրապարակներ։ Այնպես որ, նմանատիպ ծրագրերը շարունակական բնույթ են կրելու։

04.11.2012