Երևան
Երևան | Այլ

18.01.2013
Երևան
fb image
Alf Yere առաջարկում է`

Փոխարինել Երևանում տեղադրված փողոցների անունները նորերով։ Կան խաչմերուկներ որտեղ նշանները ջարդված են։ Եթե հնարավոր է փոխարինել` շատ լավ, եթե ոչ, գոնե այնպես տեղադրել այդ նշանները, որպեսզի մեծ ավտոմեքենաները թեքվելիս չջարդեն։

Մի առաջարկ էլ. գեղեցիկ կլիներ մեծ տառերով «Երևան» անունը տեղադրվեր Նոր-Նորքի հարակից տարացքում (վիշկայի տակ)։ Ինձ թվում է գեղեցիկ կլիներ բոլորի համար թե՛ ցերեկը, թե՛ գիշերը։ Ի դեպ այս առաջարկը եղել է iYerevan.am կայքում։

Քաղաքապետարանի աջակցությամբ:

Պատասխան`

Հարգելի քաղաքացի,

Ձեր առաջարկի առաջին մասի հետ կապված նշենք, որ մայրաքաղաքում փողոցների անվանումների ցուցանակների տեղադրման և փոխարինման աշխատաքները գտնվում են Երևանի քաղաքապետարանի մշտական հսկողության ներքո։ Եվ, եթե Դուք նշեք կոնկրետ հասցեներ, Երևանի քաղաքապետարանը քայլեր կձեռնարկի շտկելու այդ խնդիրը։

Ինչ վերաբերում է Ձեր առաջարկի երկրորդ մասին, շնորհակալություն, շատ հետաքրքիր առաջարկ է, բայց նշենք, որ Երևանի քաղաքապետարանը նման նախագիծ արդեն ունի, որը կիրականանա համապատասխան ներդրողների առկայության պարագայում։

04.02.2013
Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար:

18.01.2013