Ամանորյա ձևավորման մրցույթ 2016

07.12.2015

Երևանի քաղաքապետարանը ամանորյա տոների կապակցությամբ հայտարարում է մրցույթ «լավագուն ամանորյա ձևավորում» անվանակարգում:

Մրցույթին կարող են մասնակցել Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների առևտրային կազմակերպությունները, ձեռնարկությունները, հասարակական կազմակերպություններ:

Մրցույթը  կկայանա մինչև ս.թ.դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Մրցույթի արդյունքների հրապարակումը և մրցանակաբաշխությունը կկայանա 2016 թվականի հունվար ամսին:

Հիմնական պահանջները`

Ամանորյա ձևավորումը պետք է լինի յուրօրինակ, համաչափ: Ձևավորման մեջ ցանկալի է օգտագործել կարմիր, սպիտակ և ոսկեգույն երանգները:

Լրացուցիչ տեղեկություններ`
Այս տարվա ամանորյա տոնակատարությունը ունի իր լոգոտիպը, որը կարող եք բեռնել այստեղ:

Բոլոր մասնակիցները պետք է ուղարկեն իրենց աշխատանքների լուսանկարները jpg ֆորմատով www.iyerevan.am կայքին` հստակ նշելով կազմակերպության կամ ձեռնարկության անվանումը: Անհրաժեշտ է նշել նաև կոնտակտային անձի անունը և հեռախոսահամարը հետադարձ կապի համար։

Մրցույթի անվանակարգեր`

  1. Լավագույն տոնական ձևավորված կազմակերպություն
  2. Լավագույն տոնական ձևավորված պատշգամբ

Մրցանակներ` 
Լավագույնները կպարգևատրվեն Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով և մրցանակներով: