Իրականացրու գաղափարդ

17.08.2013

Սոցիալական խնդիրների նկատմամբ երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնելու և դրանց լուծմանը անմիջական մասնակից դարձնելու նպատակով ստորև ներկայացվում էս.թ. օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչների հետտեղի ունեցած հանդիպման շրջանակներում քննարկված «Kolba Labs» նախագիծ/մրցույթի վերաբերյալ տեղեկատվություն՝

 

Kolba labs-ի մասին

 

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը նախաձեռնել են «Kolba Labs»-ը, որը նպատակ ունի աջակցել երիտասարդներին սկսել իրենց սոցիալական բիզնեսը և հանրության համար լուծել որևէ սոցիալական խնդիր: «Kolba Labs»-ը կօգնի քեզ խնդրից շարժվել դեպի լուծում և ստեղծել քո բիզնեսը, որը կլինի ֆինանսապես կայուն ու ինքնուրույն: Հայտ ներկայացրած բոլոր երիտասարդները կհրավիրվեն մասնակցելու «Kolba Labs»-ի բիզնես ճամբարին և թիմեր կկազմեն: Լավագույն 10 թիմերը կմասնակցեն մեր հետագա զարգացման ծրագրին: Kolba labs-ի աջակցության շնորհիվ դու կկարողանաս վերածել քո գաղափարներն իրականության`ստեղծել ապրանքներ, ծառայություններ և դուրս բերել դրանք շուկա:

 

Ի՞նչ կտա քեզ զարգացման ծրագիրը

 

  • Հնարավորություն մասնակցելու «Kolba Labs»-ի բիզնես դասընթացներին
  • Խորհդատվություն և աջակցություն բիզնեսմենների, ներդրողների և տվյալ ոլորտի մասնագետների կողմից
  • Ֆինանսական ներդրումներ գտնելու հնարավորություն

 

 

Այսինքն` զարգացման ծրագիրը քեզ կտա անհրաժեշտ գործիքներ, հմտություններ, ուղղորդում և աջակցություն, որ փորձարկես քո գաղափարները և սկսես քո բիզնեսը, որ նշանակալի արժեք կստեղծի հասարակության համար:

 

Ինչպե՞ս դիմել և ի՞նչ է լինելու հետո

 

  • Ուղարկում ես քո գաղափարները «Kolba Labs»-ի կայքի միջոցով կամ կարող ես այցելել «Kolba Labs»-ի սեմինարներին
  • Ընտրում ենք լավագույն մտքերը, բայց …
  • Բոլոր դիմողները միանում են «Kolba Labs»-ի բիզնես ճամբարներին և թիմեր են կազմում
  • Լավագույն թիմերը կմասնակցեն «Kolba Labs»-ի զարգացման ծրագրին
  • Դու և քո թիմը կսկսեք ձեր բիզնեսը
  • «Kolba Labs»-ը կներդնի անհրաժեշտ ռեսուրսներ ձեր բիզնեսում և կհետևի, որպեսզի այն կայուն զարգանա:

 

Որոնք են լավագույն մտքերի ընտրության չափանիշները՝

 

  • Պետք է լինես 16-30 տարեկան
  • Կարևոր է, որ հստակ պատկերացնես այն խնդիրը, որը ցանկանում ես լուծել, օրինակ այնպիսի խնդիր, որ մտահոգում է քեզ կամ քո ծանոթներին
  • Ցանկալի է, լինեն որոշակի ռեսուրսներ քո համայնքում, որ հնարավոր կդարձնեն քո գաղափարի իրականացումը
  • Լավ է, եթե քո գաղափարը եկամտաբեր լինի և շարունակաբար աճի հեռանկար ունենա, կարողանա ծածկել ծախսերը
  • Պատրաստ լինես միանալ «Kolba Labs»-ին` գիտելիքները կիսելու սկզբունքով (creative commons) և նպաստելու Kolba Labs-ի ցանցի սեղծմանն ու զարգացմանը:

 

Կարևոր է ոչ միայն գաղափարը, այլ նաև մարդիկ, ովքեր իրականացնելու են այն: Եվ սրա պարզ պատճառը այն է, որ Kolba Labs-ի նպատակը մարդկանց միավորելն է: Մեր ցանցը ցանկանում է աշխատել այնպիսի մարդկանց հետ, որոնք անտարբեր չեն իրենց համայնքի կամ այլ մարդկանց սոցիալական խնդիրների նկատմամբ: Քո սոցիալական բիզնեսի ձևավորման ընթացքում «Kolba Labs»-ը ակնկալում է տվյալների, նախագծերի, կոդերի, ապրանքների և ծառայությունների նոր ձևերի, գիտելիքների և հմտությունների փոխանակում` նպաստելով քո շրջապատի զարգացմանը:

 

Այսպիսով, ի՞նչ կարող է տալ քեզ Kolba Labs-ը

 

  • Նոր հնարավորություն՝ սկսելու քո սեփական բիզնեսը
  • Բիզնես ոլորտում գիտելիքներ, հմտություններ և փորձ
  • Համագործակցություն գործարարների, մենթորների, ներդրողների և ոլորտի այլ մասնագետների հետ
  • Քո բիզնեսում ֆինասական ներդրումներ ստանալու հնարավորություն

 

Արդեն հետաքրքրվա՞ծ ես: Ուղարկիր քո գաղափարները:

 

Հայտերի վերջնաժամկետը `31 օգոստոսի 2013 թ.:

Եթե հարցեր ունես, գրիր kolba.labs@gmail.com կամ զանգահարիր 095 15 16 09, ինչպես նաև կարողես այցելել http://kolbalabs.am: