Ամանորյա ձևավորման մրցույթ

27.11.2014

Մրցույթի մասին.

Երևանի քաղաքապետարանն ամանորյա տոների կապակցությամբ հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» անվանակարգով մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների առևտրային կազմակերպությունները, ձեռնարկությունները, հասարակական կազմակերպությունները:

Մրցույթը  կկայանա ս/թ. դեկտեմբերի 1-ից 25-ը ներառյալ:

Մրցույթի արդյունքների հրապարակումը և մրցանակաբաշխությունը կկայանա 2015 թվականի հունվարին:

 

Մրցույթի անվանակարգեր.

  1. Լավագույն տոնական ձևավորված կազմակերպություն
  2. Լավագույն տոնական ձևավորված պատշգամբ
  3. Լավագույն տոնական ձևավորված բակ

 

Մրցանակներ.

Լավագույնները կպարգևատրվեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից:

 

Մասնակցության հիմնական պահանջներ.

Ամանորյա ձևավորումը պետք է լինի յուրօրինակ, համաչափ:

Ձևավորման մեջ նախընտրելի է կապույտ և ոսկեգույն երանգներ օգտագործումը:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացված հայտը և կցել աշխատանքների լուսանկարը՝ JPG ֆորմատով, մինչև 10 MB ծավալով,հստակ նշելով կազմակերպության, ձեռնարկության կամ անհատ քաղաքացու տվյալները և առնվազն մեկ հեռախոսահամար՝ հետադարձ կապի համար:

Այս տարվա ամանորյա տոնակատարությունն ունի իր տարբերանշանը, որը կարող եք բեռնել այստեղ: Այն ցանկալի է օգտագործել ձևավորման մեջ: 

 

 

Լրացուցիչ տեղեկություններ.

Ամանորյա տոնական միջավայրի ձևավորման աշխատանքներն Երևանում արդեն սկսվել են, սակայն մայրաքաղաքի տոնական ձևավորմանն ամբողջական տեսքն ապահովելու համար ակնկալվում է նաև մեր քաղաքացիների մասնակցությունն ու աջակցությունը: Այս տարվա ամանորյա ձևավորման աշխատանքներն իրականացվելու են կապույտ և ոսկեգույն երանգների կիրառմամբ, որոնք էլ հանդիսանում են մայրաքաղաքի 2015թ. տոնական ձևավորման բրենդային գույները: 

Կազմակերպությունների և խանութների ցուցափեղկերի տոնական ձևավորումը անհրաժեշտ է իրականացնել համաձայն Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված հայեցակարգի, որին կարող եք ծանոթանալ այստեղ կամ դիմել համապատասխան վարչական շրջանի առևտրի և գովազդի բաժին: Ցանկալի է նաև կազմակերպությունների և խանութների ցուցափեղկերին փակցնել 2015թ. Ամանորի տարբերանշանը: