Ամանորյա ձևավորման մրցույթ 2013թ.

15.11.2012

Երևանի քաղաքապետարանը ամանորյա տոների կապակցությամբ հայտարարում է «Ամանորյա լավագուն ձևավորում» անվանակարգով մրցույթ:

 

Մրցույթի մասնակիցները կարող են լինել Երևան քաղաքի վարչական շրջանների առևտրային կազմակերպություններ, ձեռնարկություններ, հասարակական կազմակերպություններ, անհատ քաղաքացիներ:

 

Մրցույթի մեկնարկը կկայանա ս.թ. դեկտեմբերի 1-20 ներառյալ:

 

Մրցույթի արդյունքների հրապարակումը և մրցանակաբաշխությունը կկայանա ս. թ. դեկտեմբերի 27-ին:

 

Ձևավորման մեջ ցանկալի է օգտագործել կապույտ և ոսկեգույն երանգներ:

 

Այս տարվա ամանորյա տոնակատարությունն ունի իր տարբերանշանը, որը ցանկալի է օգտագործել ձևավորման մեջ: Օգտագործման եղանակին կարող եք ծանոթանալ iYerevan կայքում, որտեղից էլ կարող եք բեռնել տարբերանշանը լոգոտիպը:

 

Մրցույթի անվանակարգերն են`

1. Լավագույն տոնական ձևավորված բանկ

2. Լավագույն տոնական ձևավորված կազմակերպություն

3. Վարչական շրջանների լավագույն տոնական ձևավորված ադմինիստրատիվ շենք

4. Լավագույն տոնական ձևավորված պատշգամբ

5. Լավագույն տոնական ձևավորված բակային տարածք

6. Լավագույն տոնական ձևավորված առևտրի օբյեկտ

 

Մասնակցության համար, բացի ցանկությունից,  անհրաժեշտ է լրացնել հայտ iYerevan կայքում  և կցել աշխատանքների լուսանկարը՝ JPG ֆորմատով, մինչև 10 MB ծավալով՝ հստակ նշելով կազմակերպության, ձեռնարկության կամ անհատ քաղաքացու տվյալները և առնվազն մեկ հեռախոսահամար:

 

Ձեզ անհրաժեշտ նյութերը և օրինակները կարող եք ներբեռնել այստեղ:

 

Լավագույնները կպարգևատրվեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից: