Քվեարկություն` «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի մշակում»

20.03.2013

Մասնակցե՛ք Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի մշակում» անվանակարգով բաց մրցույթի մասնակից աշխատանքների քվեարկությանը: Ձեր ձայների հիման վրա կընտրվեն լավագույն աշխատանքները, որոնք կարժանանան խրախուսական մրցանակների և հնարավորություն կունենան համատեղ աշխատելու հետագա փուլերում։ Քվեարկությունը կընթանա մինչև ս.թ. մայիսի 10–ը։