Մեկնարկել է Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի մշակման մրցույթը

15.11.2012

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է բաց մրցույթ հետևյալ անվանակարգով.

 

«Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի մշակում»:

 

 

1. Ընդհանուր դրույթներ.

 

Երևան քաղաքի տարբերանշանի զարգացման բաց ստեղծագործական մրցույթը՝ այսուհետև «Մրցույթ», hայտարարվում է Երևան քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից և կոչված է հավաքել առաջարկներ, տարբերանշանի ստեղծման համար: Ընտրված գաղափարները, հնարավոր տարբերանշանները, ինչպես նաև կարգախոսները կօգտագործվեն բրենդի ստեղծման համար: Մրցույթում կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

 

 

2. Մրցութի նպատակները.

 

 

- Հասարակության մասնակցությունը Երևան քաղաքի տարբերանշանի ստեղծման մեջ:

 

- Ժամանակակից և ստեղծագործական գաղափարների բացահայտումը, հեղինակային և մասնագիտական ունակությունները մայրաքաղաքի տարբերանշանի հայեցակարգի գործընթացում օգտագործելու համար:

 

 

 

3. Առաջարկը պետք է ներառի.

 

Տարբերանշան

Տարբերանշանի գաղափարախոսություն

Կարգախոս

 

 

4. Աշխատանքների ընտրության չափանիշները.

 

Աշխատանքների ընտրության ժամանակ հաշվի են առնվում հետևյալ չափանիշները.

 

- Գաղափարի և տարբերանշանի ինքնատիպությունը և նորարարությունը

 

- Գաղափարի և տարբերանշանի պարզությունն ու գրավչությունը, ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ սփյուռքի և օտարերկրացիների համար

 

- Կենտրոնացումը քաղաքի զբոսաշրջության, տնտեսական և ներդրումային գրավչության բարձրացման վրա

 

- Գաղափարի և/կամ տարբերանշանի և/կամ կարգախոսի հարմարվելու հնարավորությունը այլ լեզուների համար

 

- Օգտագործման էրգոնոմիկան և գեղագիտական արժեքը (նախագծի տարբերանշանի համար)

 

 

 

5. Մրցույթին մասնակցելու պայմանները և կարգը.

 

- Նոյեմբերի 15-ից մարտի 15-ը վերբեռնել աշխատանքները iYerevan կայքի համապատասխան բաժնում` հետևելով մրցույթի ներկայացման պայմաններին:

 

 

- 2013թ. մարտի 25-ից հետո տեղի կունենա առցանց քվեարկություն iYerevan կայքում և Facebook սոց. կայքի էջում, որի արդյունքում ներկայացված աշխատանքներից կկազմվի աշխատանքների կարճ ցանկը (առավելագույն միավորներ հավաքած 10 աշխատանքները):

 

- 2013թ. մայիսի 10-ին ոլորտի անկախ մասնագետները, հնարավորություն կունենան կարծիք հայտնել աշխատանքների վերաբերյալ, որը հաշվի կառնվի վերջնական ընտրության ժամանակ:

 

 

6. Հանձնաժողով.

 

Վերջնական ընտրությունը կկատարի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից ձևավորված հանձնաժողովը, որում ներառվելու են`

 

Արամ Սուքիասյան

Երևանի քաղաքապետի խորհրդական, մշակութային ոլորտի պատասխանատու

 

Գագա Ամատունի

Երևանի քաղաքապետի խորհրդական, գլխավոր դիզայներ

 

Արազ Բաղդասարյան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ

 

Արմեն Հարությունյան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ

 

Կամո Մովսիսյան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ

 

Մարիա Բարաղամյան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ

 

 

7. Թիրախային խումբ.

 

Զբոսաշրջային տարբերանշանի թիրախային խումբ են հանդիսանում՝

 

- Սփյուռքի հայերը, որոնք պետք է տեսնեն Երևանում տեղի ունեցող դրական փոփոխությունները

 

- Արտերկրացիները, որոնք ունեն որոշակի պատկերացում Հայաստանի, մասնավորապես, Երևան քաղաքի մասին

  

- Արտերկրացիները, որոնք անծանոթ են մեր մշակույթին և պատմությանը և հարկավոր է առաջին և դրական տպավորություն ներգործել

 

- Երևանցիները, որոնք պետք է ընդունեն զբոսաշրջային տարբերանշանը և հպարտորեն տարածեն այն՝ իրենց ծանոթ օտարերկրացիներին Երևանի մասին պատմելիս

 

 

 

8. Տարբերություններ մրցակիցների համեմատ.

 

Լինելով տուրիստական եռյակի մեջ (Երևան, Թբիլիսի, Բաքու)` հարկավոր է ուսումնասիրել հարևանների ունեցած տարբերանշանները և ցայտուն ցույց տալ տարբերությունը հարևանների միջև:

 

 

9. Պարգևատրում.

 

Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն Երևանի քաղաքապետի կողմից ստորագրված պատվոգրով և խրախուսական մրցանակներով: Հնարավորություն կստանան իրականացնել տարբերանշանի տեղայնացման աշխատանքները Երևանում` վճարովի հիմունքներով:

 

 

 

10. Հատուկ պայմաններ.

 

- Ընտրված աշխատանքի/աշխատանքների բոլոր հեղինակային իրավունքներն անցնում են Երևանի քաղաքապետարանին:

  

- Մեկ կազմակերպության և/կամ անհատի կողմից կարող են մրցույթին ներկայացվել անսահմանափակ թվով առաջարկներ:

 

 

 

11. Երևանի տարբերանիշի նպատակներն ու խնդիրները.

 

- Երևանը երիտասարդ քաղաք է, որը ապրում է աշխարհի զարկերակով: Ստեղծագործ քաղաք է, արվեստների ու փառատոնների կենտրոն, անհատների քաղաք է և այս ամենի հետ մեկտեղ ունի ավելի քան 2794 տարի կենդանի պատմություն ունի:

 

- Բրենդավորման նպատակը՝ քաղաքի կարգավիճակի և գրավչության բարձրացումը, ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիների և օտարերկրացիների համար երկու հարթություններում`՝ տնտեսական և հաղորդակցման:

 

- Քաղաքը ապրում է և զարգանում, միևնույն ժամանակ պահպանում է իր սովորույթներն ու անհատականությունը: Պետք է կենտրոնացնել ուշադրությունը տեղի ունեցող փոփոխություններին, կիսվել դրական զգացողություններով, ընդլայնել Երևանի մասին ունեցած տպավորության սահմանները, դարձնել այդ սահմանները ճկուն, փոփոխվող, առաջացնել հետաքրքրություն և դրական ընկալում և, ինչու ոչ,՝ անակնկալի բերել, զարմացնել, փոխել վերաբերմունքը քաղաքի նկատմամբ:

 

- Երևանի տարբերանշանը, ի շնորհիվ իր ուղերձի և բովանդակության, պետք է որակապես փոխի Երևանի առկա պատկերը, արտացոլի ժամանակակից քաղաքի զարգացման ռազմավարությունը, խրախուսի և ամրապնդի քաղաքի բարելավման գործընթացները: Դա պետք է լինի «անձրևանոցային» տարբերանշան՝ միավորող տարբեր խնդիրների որոշումներ ռազմավարության սահմաններում (դարձնել քաղաքը այնպիսին, ինչպիսին մենք ցանկանում ենք այն տեսնել՝ «քաղաք կյանքի համար»):

 

 

 

12. Տարբերանշանի տեսողական իրականացում. տարբերանշան, սիմվոլներ, կարգախոս:

 

Հիմնական պահանջներն են.

 

- Ռազմավարության և գաղափարախոսության պարզ ձևակերպումը, պարզ, ինքնատիպ, հասարակության համար հասանելի, համընդհանուր, բարեկամական, պետք է լինի հասանելի և ունենա «գաղտնիք», որի շնորհիվ նրա մասին կխոսեն և նշանը կխթանի ինքն իրեն:

 

- Պետք է հաշվի առնել ընթեռնելիությունը՝ հայատառ և լատինատառ:

 

- Կարևոր է գործընթացի մեջ Երևանի բնակիչների լայնածավալ մասնակցությունը, որոնք կընդունեն այն:

ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏ



ֆորմատը՝ PDF, ծավալը՝ մինչև 10 մեգաբայթ