Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է բակերի ասֆալտապատման 2015 թվականի ծրագիրը

20.07.2015

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների 2015 թվականի ծրագրով շարունակվում է մայրաքաղաքի բակային տարածքների և միջբակային ճանապարհների ասֆալտապատումը:
Նախատեսված 381229 քմ-ից հուլիսի 15-ի դրությամբ արդեն ասֆալտապատված էր 236670 քմ-ն կամ ընդհանուր ծավալի 62 տոկոսը: Այս գործընթացում որակական չափանիշները դիտվում են որպես աշխատանքի առաջնահերթություն, հետևաբար, համապատասխան կառույցների կողմից ենթարկվում են մշտադիտարկման:
Ասֆալտապատմանը զուգահեռ՝ բակերում ընթանում են նաև բարեկարգման այլ աշխատանքներ: