Երևանի Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի շենքի գեղազարդում

01.01.2012

 

2012թ. ընթացքում «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվել է գեղարվեստական ձևավորման մրցույթի ժամանակ ներկայացվել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ձևավորման առաջարկը: Ճակատային հատվածում նախատեսվում էր պատկերել հեքիաթների աշխարհը հենց երեխաների աչքերով և հենց այս նկատառումով էլ պատկերները վերցվել էին Իգիթյան կենտրոնի սաների նկարներից: Գեղարվեստական ձևավորման աշխատանքները բաղկացած են 2 փուլից և ներառում են թատրոնի ճակատային հատվածի և հետնային շենքի միջանկյալ հատվածի գեղարվեստական բարեկարգումը: Տիկնիկային թատրոնի ճակատային հատվածի բարեկարգման և գեղազարդ ձևավորման աշխատանքները (առաջին փուլը) արդեն ավարտվել են: Թատրոնի հետնային շենքի միջանկյալ հատվածի գեղարվեստական բարեկարգման աշխատանքները դեռ ընթանում են: