Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են փողոցների ճաքալցման աշխատանքներ

20.03.2015

Մարտի 1-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի ճաքալցման աշխատանքներ: Գործընթացն իրականացվում է 2014թ. ընթացքում քաղաքապետարանի ծրագրով մասնավոր կազմակերպությունների կողմից իրականացված ասֆալտապատման աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման նպատակով: Հիշեցնենք, որ պայմանագրային պարտավորությունների համաձայն` ճանապարհաշինական կազմակերպություններն իրենց կողմից ասֆալտապատված փողոցներում ի հայտ եկած հնարավոր թերությունները երեք տարվա ընթացքում պարտավոր են վերացնել սեփական միջոցներով: Այս աշխատանքներին զուգահեռ, մայրաքաղաքում մեկնարկել է նաև փողեցների ու բակային տարածքների ճաքալցման 2015 թ. ծրագիրը: