Փորձարկման է հանձնվել 2-րդ էլեկտրոնային չվացուցակը

12.12.2012

Այսօր՝ 2012թ-ի դեկտեմբերի 12-ին, մայրաքաղաքի Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկի հատվածում գտնվող կանգառում փորձարկման հանձնվեց Երևանի հասարակական տրանսպորտի 2-րդ էլեկտրոնային չվացուցակը: Այն, ինչպես և 1-ինը, պիլոտային տարբերակ է և ուղևորներին ցուցադրելու է դեռևս 3-4 ավտոբուսային երթուղիների ժամանման տվյալները: