Մարտի 9-ից կմեկնարկի ավանդաբար անցկացվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան:

03.03.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կանանց միամսյակի շրջանակում մարտի 9-ից մայրաքաղաքում կմեկնարկի ավանդաբար անցկացվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան: Քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ բարեգործական ակցիայի շրջանակում կմատուցվեն գինեկոլոգիական, ակնաբուժական ծառայություններ, վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն, անհրաժեշտության դեպքում կկատարվեն վիրահատական միջամտություններ: