Մայրաքաղաքի բազմաբնակարաններն արտաքին նոր տեսք են ստանում

21.09.2013

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 165 և 167, Իսակով 46 շենքերի երեսպատումը դեկորատիվ գունազարդվել է։ Երևանի համաչափ զարգացման սկզբունքով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցուցումով, շենքերի արտաքին տեսքի թարմացումը և արդիականացումը ծրագրված է քաղաքի բոլոր վարչական շրջաններում։

Նշված «պանելային» բարձրահարկերի գունազարդումը նախաձեռնության փորձնական փուլն է։

Շենքերի գունավորման էսքիզը պատրաստելիս շեշտը դրվել է ճարտարապետի լուծումների վրա, դրանք գործածվել են այս տիպային շենքերին յուրահատկություն հաղորդելու, այն ընդգծելու համար: Ծրագրում ընդգրկվելիք շենքերի գունային համադրություններն ու լուծումները կլինեն տարբեր: