Մայրաքաղաքի վարչական շրջաններում նորերով են փոխարինվում հին հենասյուները

26.02.2015

Մայրաքաղաքի բնակչության անխափան էներգամատակարարումն ապահովելու նպատակով ընթանում են հին հենասյուների ապամոնտաժման և նորերով փոխարինման աշխատանքները: Այս գործընթացը Երևանի վարչական շրջաններում իրականացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ: 2015 թվականի ծրագրի շրջանակում նախատեսված է տեղադրել շուրջ 1000 նոր հենասյուն: Ծրագիրը կյանքի է կոչվում նախապես կատարված գույքագրման և ըստ այդմ կազմված ցանկի հիման վրա: Հիմնականում փոխարինվում են պիտանելիության ժամկետները սպառած, վնասված կամ վթարային հենասյուները: Միայն նախորդ շաբաթվա ընթացքում տեղադրվել է 21 նոր հենասյուն: