Շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը

22.01.2018

Մայրաքաղաքում շարունակվում է գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի գոտիներում տեղադրված աղբամանների համար, այսպես կոչված, գրպանիկ-հարթակների կառուցման ծրագիրը: Արդեն կառուցվել է ավելի քան 250 հարթակ, ևս շուրջ 50 հարթակ էլ կառուցվել է Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի ջանքերով:

Հիշեցնենք, ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ: Ծրագրի նպատակն է մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցների երթևեկելի մասի առաջին գոտին ազատել Երևանում աղբահանության և սանմաքրման ծառայությունները պայմանագրային հիմունքներով իրականացնող «Սանիթեք» ընկերության աղբամաններից, որոնք խոչընդոտում են երթևեկությունը: