ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆՆԵՐ

Կայքում Դուք կարող եք առաջարկություններ անել՝ գրանցվելով համակարգում կամ օգտագորրծելով Ձեր Facebook-յան գրանցումը:

 

Դուք կարող եք հանդես գալ առաջարկություններով Ձեր իսկ կողմից առաջ քաշված խնդրի և/կամ Երևանի քաղաքապետարանի կողմից առաջարկվող խնդիրների շուրջ՝ ուղղված քաղաքային տնտեսության բարելավմանը, կրթական, մշակութային և այլ խնդիրների լուծմանը:

 
Ներկայացնելով առաջարկություններ կամ մասնակցելով քննարկմանը՝ Դուք համաձայնվում եք տվյալ նյութի հրապարակմանը www.iYerevan.am կայքում, ինչպես նաև դրա տարածմանը այլ կայքերում, ներառյալ սոցիալական ցանցերը՝ www.iYerevan.am Ձեր կողմից գրանցված անվանումով:

  

Ներկայացնելով առաջարկություններ՝ Դուք համաձայնություն եք տալիս, որ Ձեր կողմից ներկայացված նյութը կարող է վերաձևակրպվել և կամ փոփոխվել՝ պահպանելով հիմնական միտքը Կայքում հրապարակվում են այն առաջարկությունները, որոնք վերաբերվում են Երևան քաղաքին և չեն պարունակում վիրավորական, զրպարտող, ոչ պարկեշտ արտահայտություններ կամ բառեր, ինչպես նաև ակնհայտ սուտ կամ կեղծ տվյալներ պարունակող տեղեկատվություն։

 

Կայքում չեն տեղադրվի բացահայտ կամ անուղղակի գովազդ պարունակող հաղորդագրությունները:

 

Ոչ աշխատանքային օրերին ստացված առաջարկները կայքում կտեղադրվեն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու առաջարկները կարող են չհամընկնել iYerevan-ի խմբագրության տեսակետի հետ: