Կրթական հաստատություն
Երևան | Այլ

17.03.2013
Կրթական հաստատություն
fb image
Hovhannes Harutyunyan առաջարկում է`

Խնդրում ենք ավելացնել Եվրասիա Միջազգային Համալսարանը որպես կրթական հաստատություն մեր սիրելի Երևանի ինտերակտիվ քարտեզի վրա:

Ակնկալում ենք տեսնել հուշող նշան և մեկնաբանություն Ազատության 24/2 հասցեով: Կանխավ շնորհակալ ենք:

Պատասխան`

Հարգելի քաղաքացի, ի պատասխան Ձեր առաջարկի, ասենք, որ Եվրասիա միջազգային համալսարանը քարտեզի վրա նշված չէ, որովհետև ներկայումս Երևանի ինտերակտիվ քարտեզի վրա (maps.yerevan.am) նշվում են միայն պետական բուհերը, դպրոցները և այլ պետական հաստատություններ, իսկ Եվրասիա միջազգային համալսարանն ոչ պետական բուհ է:

19.03.2013