Քաղաքային տրանսպորտից օգտվելու իրավունքների ապահովում
Մալաթիա-Սեբաստիա | Տրանսպորտ

17.03.2013
Լևոն Ղազարյան առաջարկում է`

Երևանի Հաղթանակ թաղամասը սպասարկվում է ընդամենը 2 քաղաքային տրանսպորտի երթուղիների կողմից` թիվ 23 և 56 միկրոավտոբուսային երթուղիներ: Նշված երթուղիների փաստացի գործունեությունը էապես տարբերվում է 2012թ. մարտի 30-ի թիվ 2911-Ա որոշմամբ հաստատվքած «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՑԱՆՑ»-ով սահմանվող չափորոշիչներից: Մասնավորապես`շարժակազմերի շարժման միջակայքը 5-6 րոպեի տեղը երբեմն հասնում է 40-60 րոպեի, իսկ երբեմն էլ ժամը 21:00-ից հետո կարող է մնաս կանգառում մինչև լույս: Նշեմ նաև, որ այս երթուղիները շատ քիչ են, որպեսզի սպասարկեն մի ամբողջ թաղամաս, քանի որ մշտապես գտնվում են գերբեռնված վիճակում`անհարմարություն պատճառելով ուղևորներին: Առաջարկում եմ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասը սպասարկող այլընտրանքային երթուղի մտցնել: Ցանկալի կլինի ավտոբուսային, որը ուղևորափոխադրումներ կկատարի մինչև օրվա 24:00-ն: Կարելի է նաև ՀԱԹ թաղամասը սպասարկող երթուղիներից մտցնել Հաղթանակ թաղամաս. ասենք 44 այժմ արդեն աֆտոբուսային երթուղին, որի վերջնակետը Օհանովի փողոցի վրա է:

Հաղթանակ թաղամասը, այնտեղ գտնվող արտադրական-արդյունաբերական հաստատություններում աշխատող, ինչպես նաև բնակիչների կյանքը անհամեմատ կհեշտանա: Գծի տերերինն էլ, կարծում եմ` հակառակը: Ով է ավելի կարևոր. գծատերը, թե 3000-ից 4000 քաղաքացի:

Խմբագրված է:
Պատասխան`

Հարգելի քաղաքացի, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ թիվ 23 և թիվ 56 ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիների ուսումնասիրության արդյունքներում պարզվել է, որ մինչև երեկոյան ժամը 21-ը ուղևորափո­խադրման աշխատանքները կազմակերպվում են երթուղիների չվացուցակներին համապա­տաս­խան, իսկ ժամը 21-ից հետո ուղևորահոսքի կտրուկ նվազման պատճառով շարժակազմի ժամանման հաճախականությունը կարող է երկարաձգվել, որը չի համապատասխանում Ձեր կողմից արձանագրված 40-60 րոպե միջակայքին։ Եվ առաջիկայում նման հնարավորություն չի ընձեռնվում գործող միկրոավտոբուսային երթուղիները ավտոբուսայինով փոխարինելու կամ նոր ավտոբու­սային երթուղի բացելու համար։

21.03.2013