Wi-Fi կապ
Երևան | Այլ

07.10.2013
Wi-Fi կապ
zaven bagdasaryan առաջարկում է`

Առաջարկում եմ` քաղաքի բոլոր անկյուներում տեղադրվեն Wi-Fi սարքավորումններ: Օրինակ`այգիներում, բոլոր հասարակական տրանսպորտային միջոցներում և այլ վայրերում:

Այսքանն էր իմ խնդրանքը:

Խմբագրված է:
Պատասխան`

Հարգելի քաղաքացի,

«Wi¬Fi ամենուր» ծրագիրը կրում է շարունակական բնույթ և անվճար անլար ինտերնետի հասանելիությունը Երևանում աստիճանաբար ընդլայնվում է:

Ներկայումս WiFi սարքավորումներ են տեղադրված հետևյալ հասցեներում՝ Չարբախ, Գ.Նժդահ Հրապարակ, Շենգավիթ, Գործարանային, Սասունցի Դավիթ, Զորավար Անդրանիկ, Հանապետության Հրապարակ, Երիտասարդական, Մ.Բաղրամյան և Բարեկամություն մետրոյի կայարաններում, Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի 10-ը մասնաճյուղերում, Հյուսիսային պողոտայում, Կարապի լճի շրջակա տարածքում, Հանրապետության Հրապարակում, ինչպես նաև Արգենտինայի, Մաշտոցի, Թումանյանի պուրակներում և Պետրոսյան-Փիրումյան խաչմերուկների այգում:

Անվճար WiFi ծածկույթի հասցեներին կարող եք նաև ծանոթանալ հետևելով հղմանը՝ http://maps.yerevan.am/am/

06.11.2013
Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար:

07.10.2013