Ինչպես լուծել Օրբելի փ. հետիոտների անցուդարձը և վթարներից խուսափել
Արաբկիր | Տրանսպորտ

15.03.2013
fb image
Ваграм Лачинян առաջարկում է`

Բարև Ձեզ: Ես ունեմ 3 հարց.

1. Ինչպե՞ս անել, ու՞մ դիմել, որ Օրբելի փողոցում տեղադրվի արագաչափ կամ նկարահանող սարք ճիշտ վայրում (այն շատ կարևոր է. քանի որ ավտովթարները նշված փողոցում հաճախակի են լինում... Օրբելի փ-ում տրված է թույլատրելի արագություն 40 կմ/ժ, վարում են սարսափելի մեծ արագությամբ` անտեսելով տեղադրված հետիոտնի գծերը... եղել են վթարներ... ահա վերջին վթարը՝ http://lurer.com/?p=82546&l=am):

2. Ինչպես անել, որ Օրբելի փողոցում մեքենայով պտտվելու համար բնակիչները չհասնեն Պռոշյան փ., որ պտտվեն... (Նշեմ, որ Օրբելի 33 շենքի բնակիչների մասին է խոսքը):

3. Ինչպես կազմակերպել հետիոտների անցումը:

1. Օրբելի փ-ում արագաչափ կամ նկարահանող սարք է պետք տեղադրել 2 տեղ, քանի որ մեր վարորդների գերակշռող մասը, տեսնելով և սովորելով սարքի տեղը, դրանից հետո արագությունը կգերազանցի, իսկ 2 սարքի դեպքում ուղղակի չեն կարող:

2. Օրբելի 33 շենքի, նույն շենքի հետևի և կողքի շենքերի բնակիչները փաստացի դուրս գալով բակից դեպի Կիեևյան գնալու համար պետք է գնան Պռոշյան փ., պտույտ կատարեն, նոր հետ գան: Գոնե 33 շենքի մոտակայքում պետք է տեղադրել պտտվելու նշան:

3. Հետիոտնի անցման համար նախատեսված 3 տեղերում էլ գրեթե մեքենաները չեն կանգնում և սարսափելի մեծ խնդիր է Օրբելի փողոցի մեկ մայթից մյուսը անցնելը:

Խմբագրված է:
Պատասխան`

Հարգելի Վահրամ, Ձեր բարձրացված 3 հարցերն էլ Երևանի քաղաքապետարանի լիազորություններից դուրս են և գտնվում են Ճանապարհային ոստիկանության տիրույթում։

 

03.03.2013