Խնդրանք-առաջարկ
Արաբկիր | Տրանսպորտ

05.04.2013
Խնդրանք-առաջարկ
Lu Si առաջարկում է`

Բարև Ձեզ: Բնակվում եմ Քանաքեռ ՀԷԿ թաղամասում: Այստեղ սպասարկում են թիվ 8 և 14 միկրոավտոբուսները: Խնդրանքս հետևյալն է՝ ժամը 9:30, 9:45-ից հետո այդ երթուղիները բնակչությանը չեն սպասարկում, համենայդեպս դեպի ՀԷԿ բարձրացող փոխադրամիջոց հաստատ չկա: Որքա՞ն կարող ենք տաքսիներով տուն հասնել, ոտքով գնալ նույնպես չենք կարող. ցավոք այնպիսի թաղամաս է, որ սոված շների պակաս չկա: Եթե համոզված լինենք, որ այդ ժամերին ամեն երթուղում թեկուզ 2 միկրոավտոբուս կմնա, կսպասենք նույնիսկ մինչև ժամը 10:30 կամ 11:00: Նախապես շնորհակալություն:

Խմբագրված է:
Պատասխան`

Հարգելի Լուսի, Ձեր հարցի հետ կապված Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ զգուշացվել է թիվ 8 և 14 միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող ընկերություններին ուղևորափոխադրման աշխատանքները կազմակերպել ըստ երթուղիների հաստատված չվացուցակների։ Հանձնարարվել է «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրինությանը հսկողություն սահմանել տրանսպորտային աշխատանքների վերաբերյալ, որպեսզի ուղևորափոխադրման աշխատանքներն իրականացվեն առնվազն մինչև երեկոյան ժամը 23։00։

19.06.2013
Պատասխան`

Հարգելի քաղաքացի, այս հարցը Երևանի քաղաքապետարանը կփոխանցի համապատասխան մարմիններին, սակայն, նման դեպքերում, դուք կարող եք զանգահարել «Երևան Տրանս» ՓԲԸ-ի թեժ-գիծ 010 39-16-53 հեռախոսահամարով։

21.05.2013
Պատասխան`

Հարգելի քաղաքացի, շնորհակալություն բարձրացված հարցի համար։

05.04.2013