Անցել է տոնական լույսերն անջատելու ժամանակը
Երևան | Այլ

24.01.2014
Անցել է տոնական լույսերն անջատելու ժամանակը
Սաթենիկ Մկրտչյան առաջարկում է`

Արդեն Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոները անցել են: Ավելին, Հին Նոր տարուց էլ 10 օր է ինչ արդեն անցել է: Կարծում եմ՝ քաղաքի բյուջեի վրա անիմաստ ծանր բեռ է լինում քաղաքի տոնական լուսավորությունը միացրած թողնելը:
Այսօր քաղաքապետարան կատարած մի քանի զանգով փորձել եմ հասկանալ, երբ է նախատեսվում անջատել դրանք, սակայն ապարդյուն:

Խնդրում եմ անջատել տոնական լուսավորությունը: Եթե կա որևէ հիմնավորում, թե ինչու պետք է տոնական լուսավորությունը մնա տոներից արդեն մի քանի շաբաթ անց, ապա, կուզեի իմանալ:
Կանխավ շնորհկալություն:

Խմբագրված է:
Պատասխան`

Հարգելի քաղաքացի, տեղեկացնում ենք, որ տոնական լուսավորությունն անջատվել է փետրվար ամսվա վերջին:

05.03.2014
Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար:

24.01.2014